Четверг, 25.04.2024, 15:51
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացը. ՀՀ ԱԳ նախարար
СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացը. ՀՀ ԱԳ նախարար
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի իշխանության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը և բանակցությունների առաջընթացը, ասել է ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, նախօրեին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նալբանդյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները՝ Մադրիդում 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ։

Համանախագահները Նալբանդյանին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումների արդյունքների մասին` նշելով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: 

Համանախագահները նաև վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Բաքվից Երևան ժամանած Մինսկի խմբի համանախագահները հունիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը դրական են գնահատել։

Ինչպես հայտարարել է Ֆասիեն, համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում փորձում են պարզություն մտցնել «մադրիդյան առաջարկությունների որոշ կետերում, իսկ որոշները՝ համալրել և բարելավվել»։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (28.06.2008)
Просмотров: 883 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна