Вторник, 23.04.2024, 23:24
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

Սուդանում ավիավթարի հետևանքով զոհվածների թվում մեկ հայ կա
самолет,авиакатастрофа

Սուդանում ավիավթարի հետևանքով զոհվածների թվում մեկ հայ կա
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենաքիչը յոթ մարդ է զոհվել Սուդանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրեսին։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ մեկ ժամ և տաս րոպե անց այն բանից հետո, երբ ինքնաթիռը օդ է բարձրացել Խարտումից։ «Ջուբա Այրկարգո» ընկերությանը պատկանող ինքնաթիռում եղել են անձնակազմի ութ անդամներ, նրանցից հինգը Սուդանի քաղաքացիներ չէին։ Յոթը զոհվել են։

«Անձնակազմի ութ անդամներից մեկը ողջ է մնացել։ Զոհվածների թվում են Սուդանի երկու քաղաքացի, Ուկրաինայի չորս քաղաքացի և Հայաստանի մեկ քաղաքացի», - հայտարարել է քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչ Ամդել Հաֆիզը (Abdel Hafiz)։ Նրա խոսքերով, անձնակազմի ողջ մնացած անդամը Սուդանի քաղաքացի է։

Ենթադրվում է, որ ավիավթարի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։

Սա այս ամսվա ընթացքում Սուդանում տեղի ունեցած արդեն երկրորդ ավիավթարն է։ Սուդանի մայրաքաղաք Խարտումի օդանավակայանում հունիսի 10-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել էր 33 մարդ։ Հորդանանի Ամման մայրաքաղաքից չվերթ իրականացնող «Սուդանի ավիաուղիներին» պատկանող  Airbus А310-ը բռնկվել էր վայրէջքից հետո։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում կար 217 մարդ, այդ թվում նաև անձնակազմի 14 անդամ։ Բռնկումը տեղի էր ունեցել ինքնաթիռի շարժիչներից մեկում, որից հետո կրակը սրընթաց տարածվել էր ինքնաթիռի ողջ երկայնքով։

Այս տարի մայիսին Սուդանի հարավում ավիավթարի էր ենթարկվել ևս մեկ ինքնաթիռ, այդ ժամանակ զոհվեց 24 մարդ, այդ թվում նաև Հարավային Սուդանի պաշտպանության նախարար Դոմինիկ Դիմը։ 2003 թ. ամռանը օդ բարձրանալիս  Սուդանի Պորտ-Սուդան քաղաքում ավիավթարի էր ենթարկվել Boeing 737 ինքնաթիռը, որը ևս պատկանում էր «Սուդանի ավիաուղիներին»։ Այդ ժամանակ զոհվեց 115 մարդ։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (28.06.2008)
Просмотров: 1167 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна