Суббота, 20.04.2024, 10:06
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

«Մանկական եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի ընտրության առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին
ЕВРОВИДЕНИЕ
«Մանկական եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի ընտրության առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկական եվրատեսիլ-2008» (Eurovision Junior 2008) մրցույթի Հայաստանի մասնակիցների ընտրության առաջին փուլը կանցկացվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում երկու օրվա ընթացքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, հայտնեց մրցույթի համակարգող, «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նադեժդա Սարգսյանը։

«Կազմկոմիտեն շուրջ 200 հայտ է ստացել, սակայն ընտրական առաջին փուլ է անցել միայն 36 երգ»,- շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նա։

Սարգսյանի խոսքերով, երեխաների և մանկապատանեկան կոլեկտիվների հայտեր են ներկայացվել ոչ միայն մայրաքաղաքից, այլև Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի ու Արարատի մարզերից։

Մրցույթի համակարգողը տեղեկացրեց, որ 20 երգ կանցնի երկրորդ փուլ, որը նախատեսված է հուլիսի 6-ին, և դրա արդյունքներով փորձագիտական խորհուրդը կընտրի միայն ինը երգ։

«Ազգային ընտրությունը կավարտվի հուլիսի 11-ին, երբ ժյուրին ու հեռուստադիտողները SMS-քվեարկության միջոցով կընտրեն հաղթողին»,- ասաց պրոդյուսերը։

Նրա գնահատականներով, բոլոր ներկայացված երգերը բավական հետաքրքիր են և «ընտրությունը բարդ կլինի»։

2007 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Eurovision Junior մանկական երաժշտական մրցույթին։ Անցյալ տարվա դեպտեմբերին Ռոտերդամում «Արևիկ» մանկական համույթը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (28.06.2008)
Просмотров: 1146 | Рейтинг: 3.0/1 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна