Четверг, 25.04.2024, 11:01
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծումը կընդլայնի երկրում այդ ոլորտի հնարավորությունները
Миротворцы

Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծումը կընդլայնի երկրում այդ ոլորտի հնարավորությունները
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծումը մեծապես կընդլայնի այդ ոլորտում մեր երկրի հնարավորությունները, կարծում է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը։

Երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսում է 2015թ. ՆԱՏՕԻ-ի չափորոշիչներին համապատասխան խաղաղապահ բրիgադ ստեղծել։

«Այսօր երկրում ձևավորվող խաղաղապահ բրիգադն իրենից ներկայացնելու է բավականin լուրջ կառույց` ինչպես քանակական կազմով, այնպես էլ ներքին կառուցվածքի առումով»,- ասաց Մկրտչյանը լրագրողներին շաբաթ օրը։

Նա նշեց, որ եթե մոտակա տարիների ընթացքում հանրապետությանը հաջողվի ամբողջությամբ ձևավորել բրիգադը, ապա այն կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի մասնակից-պետությունների ռազմական ստորաբաժանումների հետ։

«Դա հայ զինծառայողներին հնարավորություն կտա կապեր հաստատել մյուս երկրների իրենց գործընկերների հետ, նրանց հետ փորձի փոխանակում կատարել և ծանոթանալ ռազմական ոլորտում միջազգային պրակտիկայի նորագույն դրույթներինև չափանիշներին,-պարզաբանեց Մկրտչյանը։

Հայ զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին մասնակցում են հունական գումարտակի կազմում  2004 թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում՝ լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ. հունվարի 25-ից։

Ներկայումս Կոսովոյի հարավում գտնվող Ուրոշևաց քաղաքում տեղակայված է հայ «երկնագույն բերետների» վաշտը՝ բաղկացած 70 զինծառայողից։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (28.06.2008)
Просмотров: 1099 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна