Четверг, 02.05.2024, 03:46
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

Հայաստանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի պահանջները. քաղաքագետ
Шушан Хатламаджян

Հայաստանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի պահանջները. քաղաքագետ
 27/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շարունակելու է հետևողականորեն կատարել ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի պահանջները, կարծում է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող, քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը։

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարման համար։

«Հայաստանը շարունակելու է հետևողականորեն կատարել բանաձևի պահանջները, և այդ մասին վկայում է մինչ օրս կատարված քայլերի ողջ գործընթացը։ Ես Հայաստանի իշխանությունների մոտ այնպիսի քաղաքական դիրքորոշում եմ տեսնում, որը թույլ կտա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ավելի բարձր գնահատական ստանալ, ընդ որում, շատ ավելի բարձր, քան հարևան երկրները»,- ասաց Խաթլամաջյանը ուրբաթ՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Այս առումով նա կարևորեց ընդդիմության կողմից որոշակի քայլերի իրականացման անհրաժեշտությունը, ինչի մասին նշված է նաև ԵԽԽՎ բանաձևում՝ ասելով, որ շատ բան կախված կլինի ընդդիմության մոտեցումից, և եթե նա ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերի, ապա պահանջների իրականացումը կբարդանա։

«ԵԽԽՎ նիստը ցույց տվեց, որ եվրոպական կառույցները պատժիչ մարմիններ չեն, հակառակը, նրանք մտադիր են սատարել հասարակությունում ժողովրդավարական առաջընթացին»,- ասաց Խաթլամաջյանը։

Ինչպես կարծում է քաղաքագետը, Հայաստանի համար մինչև ԵԽԽՎ ամառային նստաշրջանը սահմանված ժամկետները շատ կարճ էին՝ հատկապես հաշվի առնելով այն խոշոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ինչպես մինչև նախագահական ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո։

Միաժամանակ նա նշեց, որ նոր ժամկետները միանգամայն բավարար են առաջադրված պահանջների կատարման համար, և դրանց իարկանացումը բխում է Հայաստանի իշխանությունների շահերից։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ժամանակ Երևանի դեպքերը ուշադրության կենտրոնում էին։ Բանավեճերի արդյունքում ընդունվեց մի բանաձև, որում ներկայացված էին մի շարք պահանջներ, մասնավորապես, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, անցկացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության, երաշխավորել քաղաքացիների՝ հանրահավաքների անցկացման իրավունքը։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (27.06.2008)
Просмотров: 624 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна