Четверг, 02.05.2024, 04:50
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

Կոսովոյում հայկական կազմի մեծացումը լուրջ ազդանշան է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, կարծում է դիվանագետը
Миротворцы

Կոսովոյում հայկական կազմի մեծացումը լուրջ ազդանշան է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, կարծում է դիվանագետը
 27/ 06/ 2008
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խաղաղապահներին ավելի ընդարձակ կազմով Կոսովո գործուղելը լուրջ   ազդանշան է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, ասաց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը։

Ներկայումս Կոսովոյում է գտնվում 70 զինծառայողից բաղկացած հայ խաղաղապահների իններորդ հերթափոխը։ 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանը նոր էր սկսել հունական գումարտակի կազմում խաղաղապահ աառքելություն իարկանացնել, սա հայ զինծառայողների կրկնակի ավելացած առաջին կազմն է։ Հայկական վաշտը տեղակայված է Կոսովոյի հարավում գտնվող Ուրոշևաց քաղաքում։

«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ-երկրները հասկանում են, որ դուք (խաղաղապահներդ) զոհողության եք գնում՝ հեռու լինելով հարազատներից և ընկերներից»,- ասաց նա ուրբաթ՝ Երևան-Պրիշտինա տեսակամուրջի ընթացքում։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Կոսովոյի ժողովրդի անվտանգությունը և խաղաղությունը ապահովելու գործում հայ խաղաղապահների ջանքերը։

Իր հերթին, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Ֆրանսուա Բյուրոն նշեց, որ Հայաստան մեծ ներդրում ունի Կոսովոյում կայունության և խաղաղության պահպանման գործում։

«Մենք գնահատում ենք Կոսովոյում ձեր ծառայության կարևորությունը և անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքեր ենք գործադրում»,-ասաց նա։ Բյուրոյի խոսքով, ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում հայկական խաղաղապահների կազմի ավելացման մասին ՀՀ ԱԺ-ի ընդունած որոշումը։

«Դուք առաջին գծում խաղաղության երաշխավորներն եք, և ես ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել ձեր կարևոր առաքելության գործում»,- նշեց նա։

Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (27.06.2008)
Просмотров: 640 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна