Четверг, 02.05.2024, 04:13
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

Հայաստանում եվրաինտեգրման գործընթացում ունեցած ավանդի համար պարգևատրվել են քաղաքական գործիչները, դիվանագետները և արվեստի գործիչները
Евросоюз

Հայաստանում եվրաինտեգրման գործընթացում ունեցած ավանդի համար պարգևատրվել են քաղաքական գործիչները, դիվանագետները և արվեստի գործիչները
 27/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի Եվրոպական շարժման» խորհուրդը (Council of the European Movement in Armenia) եվրաինտեգրման գործընթացում ունեցած ավանդի համար պարգևատրել է մի շարք քաղաքական գործիչների, դիվանագետների և արվեստի գործիչների։

«Տարվա լավագույն եվրոպական նպաստ» (Best European Contribution of the Year) անվանակարգում մրցանակների արժանացան ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Եվրոպական համայնքներում և Բենիլյուքսի երկրներում ՀՀ առաքելոթւյան ղեկավար, դեսպան Վիգեն Չիթեչյանը և հայտնի մշակութային գործիչ, Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը։

Պատվոգրերը հանձնել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը «Հայաստանի եվրոպական շարժման» պատվավոր անդամն է։

Ինչպես ուրբաթ հանդիսավոր արարողության ժամանակ հաղորդեց «Հայաստանի եվրոպական շարժման» խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, մրցանակը հանձնվում է արդեն երրորդ տարին, թեև արևմտաեվրոպական երկրներում այն մի քանի տասնամյակների պատմություն ունի։

«Այս մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր տարվա ընթացքում մեծ ավանդ են ունեցել եվրոպական մերձեցմանը սատարելու գործընթացում, մասնավորապես՝ քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում»,- ասաց Ենգիբարյանը։

Առանձնահատուկ մրցանակի է արժանացել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հարություն Փամբուկյանը, որը ստացել է «Տարվա լավագույն եվրոպացի» (Best European of the Year) մրցանակը։

Մրցանակակիիրներին ընտրելիս հաշվի են առնվում տվյալ անձի կամ կազմակերպության գործունեությունը, որն ուղղված է եվրաինտեգրման խորացմանը և եվրոպական արժեքների տարածմանը։

2007թ. «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակին արժանացել էր ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը՝ եվրոպական պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման և խորացման համար, իսկ 2006թ.՝ ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղադսարյանը (2003-2006թթ.)։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (27.06.2008)
Просмотров: 620 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна