Суббота, 27.04.2024, 00:17
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

Հայաստանը և Վրաստանը խորացնում են համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում
Студенты

Հայաստանը և Վրաստանը խորացնում են համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում
 27/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Սպարտակ Սեյրանյանը և  Գեորգի Նոդիան ուրբաթ Երևանում ստորագրել են կրթության ոլորտում 2008-2011թթ. համագործակցության ծրագիրը։

«Երկու երկրների կրթական համակարգերում կան ընդհանուր խնդիրներ, մեր երկրներն անցել են բարեփոխումների նույն ճանապարհով»,- ասաց Սեյրանյանը համաձայնագիրը ստորագրելուց հետո։

Համաձայնագրի շրջանակներում կողմերը պարտավորվում են ամեն տարի միմյանց հատկացնել 10 ուսանողական և 5 ասպիրանտական կրթաթոշակ։

Սեյրանյանի խոսքով, ծրագրով նախատեսվում է խորացնել համագործակցոթւյունը սեյսմոլոգիայի, երկրաբանության, նանոտեխնոլոգիաների և աստղաֆիզիկայի ոլորտներում՝ հետագա գիտական հետազոտությունների անցկացման նպատակով, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվում դպրոցականների համար համատեղ ճամբարներ անցկացնելու համար։

«Այս ոլորտներում երկու երկրներն էլ մեծ ներուժ ունեն, որն անհրաժեշտ է կիրառել»,- ավելացրեց նախարարը։

Նա նշեց, որ ծրագրի համար հիմք է հանդիսացել գիտատեխնիակական համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1997թ. երկու երկրների կաառվարությունների միջև։

Խոսելով Սամցխե-Ջավախեթի վրացական հայաբնակ շրջանում հայ-վրացական համալսարան բացելու հնարավորության մասին, նախարարը նշեց, որ կրթության ոլորտում բուհը կարող է դառնալ էթնիկ հայերի խնդիրների լուծման տարբերակներից մեկը։

«Աշխատանքային խմբերն ակտիվ աշխատելու են այդ ուղղությամբ»,- ավելացրեց նա։

Իր հերթին, Գեորգի Նոդիան ավելացրեց, որ սա նրա առաջին պաշտոնական այցն է՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։

«Վրաստանի համար կարևոր է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ լինել, այդ թվում՝ կրթության ոլորտում»,- ասաց նա։

Միաժամանակ, նախարարն ավելացրեց, որ Վրաստանը շահագրգիռ է հարաբերություների խորացման հարցում, մասնավորապես՝ փիլիսոփայության և քաղաքագիտության բնագավառներում։

«Ազգային փոքրամասնությունների համար վրացական բուհեր ընդունվելու պայմաններն արդեն հեշտացվել են։ Վրաստանի տարածքում բնակվող մյուս ազգությունների ներկայացուցիչները, կարող են քննություն հանձնել իրենց մայրենի լեզվով, իսկ ուսման ընթացքում այդ ուսանողները կսովորեն վրացերեն լեզուն»,- եզրափակեց նա։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (28.06.2008)
Просмотров: 867 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна