Понедельник, 10.08.2020, 06:16
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

Հրադադարի ռեժիմը խախտելու՝ Ադրբեջանի փորձերը լարված իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում. ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար
Мониторинг

Հրադադարի ռեժիմը խախտելու՝ Ադրբեջանի փորձերը լարված իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում. ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հրադադարի ռեժիմը խախտելու՝ ադրբեջանական կողմի փորձերը լարված իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում, ասաց ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, այս տարեսկզբից սահմանի վրա գրանցվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ  դեպքեր։

«Այս խնդիրը ՆԱՏՕ-ի ուշադրությունից դուրս չի մնում, և ղարաբաղյան հակամարտության գործընթացում անմիջականորեն ներառված չլինելով՝ դաշինքը միշտ ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը, մասնավորապես, բանակցային գործընթացի առաջընթացին», - շաբաթ օրը ասաց Մկրտչյանը լրագրողներին։

Մկրտչյանի խոսքերով, հակամարտության կարգավորման հարցով զբաղվող առավել արդյունավետ կառույցն այսօրվա դրությամբ ԵԱՀԿ-ն է, իսկ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի բազմամյա գործունեությունը ՆԱՏՕ-ն առանձնահատուկ արդյունավետ է գնահատում։

Միաժամանակ առաքելության ղեկավարը նշեց, որ «Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր խաղաղ պայմանագրի իրագործման ուղղությամբ, դրա ստորագրման և ուժի մեջ մտնելու, նրան հարցում ներկայացնելու և համապատասխան պայմաններ ապահովելու դեպքում»։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (28.06.2008)
Просмотров: 778 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна