Вторник, 19.03.2024, 14:58
РУССКИЙ
Главная Регистрация Вход ՀԱՅԵՐԵՆ
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]

Русский - Հայերեն

Мониторинг

Հրադադարի ռեժիմը խախտելու՝ Ադրբեջանի փորձերը լարված իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում. ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հրադադարի ռեժիմը խախտելու՝ ադրբեջանական կողմի փորձերը լարված իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում, ասաց ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, այս տարեսկզբից սահմանի վրա գրանցվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ  դեպքեր։

Հայաստանի նորությունները | Просмотров: 913 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

Миротворцы

Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծումը կընդլայնի երկրում այդ ոլորտի հնարավորությունները
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծումը մեծապես կընդլայնի այդ ոլորտում մեր երկրի հնարավորությունները, կարծում է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը։

Երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսում է 2015թ. ՆԱՏՕԻ-ի չափորոշիչներին համապատասխան խաղաղապահ բրիgադ ստեղծել։

Հայաստանի նորությունները | Просмотров: 1090 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

ЕВРОВИДЕНИЕ
«Մանկական եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի ընտրության առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկական եվրատեսիլ-2008» (Eurovision Junior 2008) մրցույթի Հայաստանի մասնակիցների ընտրության առաջին փուլը կանցկացվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում երկու օրվա ընթացքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, հայտնեց մրցույթի համակարգող, «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նադեժդա Սարգսյանը։

Հայաստանի նորությունները | Просмотров: 1140 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

Рынок
Հայաստանում, 2007 թվականի դեկտեմբերի համեմատությամբ, հունիսին սղաճը կազմել է 6,8 տոկոս,. վիճակագրություն
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թվականի հունիսին սղաճը Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերի համաեմատությամբ, կազմել է 6,8 տոկոս։

Վիճակագրական տեղեկությունների համաձայն, արդյունաբերական ապրանքների գների ցուցանիշը կազմել է 106,7 տոկոս, ոչ արդյունաբերական ապրանքներինը՝ 104,2 տոկոս, ծառայություններինը՝ 108,5 տոկոս։

Հայաստանի նորությունները | Просмотров: 1151 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

Серж Саркисян

ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել հայկական կողմի դիրքորշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Բաքվից Երևան են ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների հետ կապված հարցեր։

Սերժ Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի տեսակետներն ու նկատառումները: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։

Հայաստանի նորությունները | Просмотров: 1072 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

самолет,авиакатастрофа

Սուդանում ավիավթարի հետևանքով զոհվածների թվում մեկ հայ կա
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենաքիչը յոթ մարդ է զոհվել Սուդանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրեսին։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ մեկ ժամ և տաս րոպե անց այն բանից հետո, երբ ինքնաթիռը օդ է բարձրացել Խարտումից։ «Ջուբա Այրկարգո» ընկերությանը պատկանող ինքնաթիռում եղել են անձնակազմի ութ անդամներ, նրանցից հինգը Սուդանի քաղաքացիներ չէին։ Յոթը զոհվել են։

«Անձնակազմի ութ անդամներից մեկը ողջ է մնացել։ Զոհվածների թվում են Սուդանի երկու քաղաքացի, Ուկրաինայի չորս քաղաքացի և Հայաստանի մեկ քաղաքացի», - հայտարարել է քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչ Ամդել Հաֆիզը (Abdel Hafiz)։

Հայաստանի նորությունները | Просмотров: 1154 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

Железнодорожный транспорт

ՌԵ-ն հուսով է վերականգնել Վրաստանի միջով ՌԴ-ի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությանն առնչվող բանակցությունները
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական երկաթուղիների (ՌԵ) նախագահ Վլադիմիր Յակունինը հուսով է վերադառնալ որոշ ժամանակ առաջ քաղաքական պատճառներով ընդհատված բանակցային գործընթացին՝ Վրաստանի և Աբխազիայի միջով Ռուսաստանի հետ Հայաստանի ուղիղ երկաթուղային հաղորդկացության վերականգնման մասին։

Հայաստանի նորությունները | Просмотров: 926 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացը. ՀՀ ԱԳ նախարար
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի իշխանության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը և բանակցությունների առաջընթացը, ասել է ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ընթացքում։

Հայաստանի նորությունները | Просмотров: 878 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

Шахматы

Ջերմուկում մեկնարկել է շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը
 28/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Շախմատի միջազգային պատանեկան  մրցաշարը մեկնարկել է նախօրեին՝ Ջերմուկ քաղաքում։

Ինչպես լրագրողներին հայտարարել է Chess շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ-2008» բաց մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ և արդեն դարձել է ավանդական։ «Ջերմուկն իսկապես շախմատի քաղաք է դառնում», - ավելացրել է Լպուտյանը։

Սպորտ | Просмотров: 1067 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

Студенты

Հայաստանը և Վրաստանը խորացնում են համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում
 27/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Սպարտակ Սեյրանյանը և  Գեորգի Նոդիան ուրբաթ Երևանում ստորագրել են կրթության ոլորտում 2008-2011թթ. համագործակցության ծրագիրը։

«Երկու երկրների կրթական համակարգերում կան ընդհանուր խնդիրներ, մեր երկրներն անցել են բարեփոխումների նույն ճանապարհով»,- ասաց Սեյրանյանը համաձայնագիրը ստորագրելուց հետո։

Համաձայնագրի շրջանակներում կողմերը պարտավորվում են ամեն տարի միմյանց հատկացնել 10 ուսանողական և 5 ասպիրանտական կրթաթոշակ։

Հայաստանի նորությունները | Просмотров: 861 | Добавил: admin | Дата: 28.06.2008 | Комментарии (0)

1-10 11-17

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна