Суббота, 15.08.2020, 16:37
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Гость · RSS
Меню сайта
РАЗДЕЛЫ  НОВОСТЕЙ
Կայքի նորությունները [0]
Հայաստանի նորությունները [16]
ԱՊՀ նորություններ [0]
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ [0]
Սպորտ [1]
 
Русский - Հայերեն » Բոլոր նորությունները » Հայաստանի նորությունները

ԵԽԽՎ համանազեկուցողների դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ կշռադատված էր. քաղաքագետ
ПАСЕ

ԵԽԽՎ համանազեկուցողների դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ կշռադատված էր. քաղաքագետ
 27/ 06/ 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ համազեկուցողների դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ կշռադատված էր, կարծում է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող, քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը։

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարման համար։

«Զեկույցը, որը ներկայացրել են Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբյեն, բավականին կշռադատված էր, նույնիսկ եթե հանենք բոլոր աննշան թերությունները և սուբյեկտիվ պահերը»,- ասաց ասաց Խաթլամաջյանն ուրբաթ՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա նշեց, որ ԵԽԽվ-ից կտրուկ քայլեր չէր ակնկալում, այնպիսիք, ինչպիսիք են մանդատից զրկելը կամ պատժամիջոցների կիրառումը, որոնք պատժի ծայրահեղ միջոցներ են։

«Զեկույցի ողջ տրամաբանությունը տանում էր նրան, որ Հայաստանի իշխանություններն արդեն դրական քայլեր են ձեռնարկել բանաձևի պահանջների կատարման ուղղությամբ, որոնք շարունակության և զարգացման կարիք ունեն, ինչի համար ժամանակ է հարկավոր»,- ասաց Խաթլամաջյանը։

Քաղաքագետը նշեց, որ ցանկացած բանաձև Հայաստանի համար ուղերձ է, և մնում է հարցը՝ որքանո՞վ քաղաքական դաշտը կկարողանա  հասկանալ այդ ուղերձը։

Միաժամանակ նա նշեց, որ հայկական քաղաքական դաշտը և ԶԼՄ-ները կենտրոնացած էին հայկական հարցերի վրա, թեև ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված էին նաև Վրաստանում և Ադրբեջանում ժողովրդավարական «հետընթացի» հարցերը։

Միաժամանակ քաղաքագետը ընդգծեց բանաձևի հարցով ԵԽԽՎ-ում քվեարկողների ձևաչափը, մասնավորապես, ոչ մեծ քվորումը։

«Հայաստանի իշխանությունները պետք է վերլուծեն, թե ինչով է պայմանավորված նման մոտեցումը՝ տարածաշրջանի՞, թե՞ այստեղ իրականացվող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հետաքրքրության կորստով, թե՞ կան այլ գործոններ, որոնց մասին մենք տեղյակ չենք»,- ասաց Խաթլամաջյանը։

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ժամանակ Երևանի դեպքերը ուշադրության կենտրոնում էին։ Բանավեճերի արդյունքում ընդունվեց մի բանաձև, որում ներկայացված էին մի շարք պահանջներ, մասնավորապես, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, անցկացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության, երաշխավորել քաղաքացիների՝ հանրահավաքների անցկացման իրավունքը։
Категория: Հայաստանի նորությունները | Добавил: admin (27.06.2008)
Просмотров: 472 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




При полном или частичном использовании любых материалов ссылка на WwW.HaYq.Do.Am обязательна