Ներկայումս
Կոսովոյում է գտնվում 70 զինծառայողից բաղկացած հայ խաղաղապահների
իններորդ հերթափոխը։ 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանը նոր էր սկսել
հունական գումարտակի կազմում խաղաղապահ աառքելություն իարկանացնել, սա հայ
զինծառայողների կրկնակի ավելացած առաջին կազմն է։ Հայկական վաշտը
տեղակայված է Կոսովոյի հարավում գտնվող Ուրոշևաց քաղաքում։
«ԱՄՆ-ն և
ՆԱՏՕ-ի անդամ-երկրները հասկանում են, որ դուք (խաղաղապահներդ) զոհողության
եք գնում՝ հեռու լինելով հարազատներից և ընկերներից»,- ասաց նա ուրբաթ՝
Երևան-Պրիշտինա տեսակամուրջի ընթացքում։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն բարձր է
գնահատում Կոսովոյի ժողովրդի անվտանգությունը և խաղաղությունը ապահովելու
գործում հայ խաղաղապահների ջանքերը։
Իր հերթին, ՆԱՏՕ գլխավոր
քարտուղարի տեղակալ Ժան-Ֆրանսուա Բյուրոն նշեց, որ Հայաստան մեծ ներդրում
ունի Կոսովոյում կայունության և խաղաղության պահպանման գործում։
«Մենք
գնահատում ենք Կոսովոյում ձեր ծառայության կարևորությունը և անվտանգության
ապահովմանն ուղղված համատեղ ջանքեր ենք գործադրում»,-ասաց նա։ Բյուրոյի
խոսքով, ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում հայկական խաղաղապահների կազմի ավելացման
մասին ՀՀ ԱԺ-ի ընդունած որոշումը։
«Դուք առաջին գծում խաղաղության
երաշխավորներն եք, և ես ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել ձեր
կարևոր առաքելության գործում»,- նշեց նա։