|
|
ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կլինի Գերմանիայում և Ֆինլանդիայում
|
27/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար
Էդվարդ Նալբանդյանը հաջորդ շաբաթ, իր գործընկերների հրավերքով,
պաշտոնական այցով կլինի Գերմանիայում և Ֆինլանդիայում, հաղորդում է ՀՀ
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։ «Հունիսի 30-ին
Նալաբնդյանը կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի փոխկանցլեր, ԱԳ
նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Գերմանիայի կանցլերի արտաքին
քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի
հետ»,- ասվում է ուրաբթ «Նովոստի-Արմենիայի» ստացած հաղորդագրությունում։ Նախարար
Նալբանդյանը հանդիպումներ կունենա նաև Բունդեսթագում: Ծրագրված են նաև
հանդիպումներ Գերմանիայի ավետարանական եկեղեցու առաջնորդ պրոֆեսոր
Վոլֆգանգ Հուբերի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հուլիսի
2-ին Նալբանդյանը Բեռլինից կմեկնի Հելսինկի, որտեղ կհանդիպի Ֆինլանդիայի
ԱԳ նախարար Ալեքսանդր Սթուբբիի, ինչպես նաև Խորհրդարանի ԵՄ օրենսդրական
քաղաքականությունը վերահսկող գլխավոր հանձնաժողովի նախագահ Էրկկի
Տուոմիոյայի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ Պերտտի Սալոլայնենի եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի
հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ:
|