|
 |
|
 |
|
|
Հրադադարի ռեժիմը խախտելու՝ Ադրբեջանի փորձերը լարված
իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում. ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության
ղեկավար
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հրադադարի
ռեժիմը խախտելու՝ ադրբեջանական կողմի փորձերը լարված իրավիճակ են ստեղծում
տարածաշրջանում, ասաց ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան
Սամվել Մկրտչյանը։ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, այս
տարեսկզբից սահմանի վրա գրանցվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի
խախտման բազմաթիվ դեպքեր։
|
|
|
Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծումը կընդլայնի երկրում այդ ոլորտի հնարավորությունները
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում
խաղաղապահ բրիգադի ստեղծումը մեծապես կընդլայնի այդ ոլորտում մեր երկրի
հնարավորությունները, կարծում է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար
Սամվել Մկրտչյանը։ Երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունը
բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի
շրջանակներում նախատեսում է 2015թ. ՆԱՏՕԻ-ի չափորոշիչներին համապատասխան
խաղաղապահ բրիgադ ստեղծել։
|
|
|
«Մանկական եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի ընտրության առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկական
եվրատեսիլ-2008» (Eurovision Junior 2008) մրցույթի Հայաստանի
մասնակիցների ընտրության առաջին փուլը կանցկացվի Հայաստանի Հանրային
հեռուստատեսության եթերում երկու օրվա ընթացքում՝ հունիսի 30-ին և հուլիսի
1-ին, հայտնեց մրցույթի համակարգող, «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնի
տնօրեն Նադեժդա Սարգսյանը։
|
|
|
Հայաստանում, 2007 թվականի դեկտեմբերի համեմատությամբ, հունիսին սղաճը կազմել է 6,8 տոկոս,. վիճակագրություն
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թվականի հունիսին սղաճը Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերի համաեմատությամբ, կազմել է 6,8 տոկոս։ Վիճակագրական
տեղեկությունների համաձայն, արդյունաբերական ապրանքների գների ցուցանիշը
կազմել է 106,7 տոկոս, ոչ արդյունաբերական ապրանքներինը՝ 104,2 տոկոս,
ծառայություններինը՝ 108,5 տոկոս։
|
|
|
ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել հայկական կողմի դիրքորշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը շաբաթ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար
Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին
(Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ
Կասպրշիկին, ովքեր Բաքվից Երևան են ժամանել տարածաշրջանային այցի
շրջանակներում: Ինչպես «Նովոստի-Արմենիա»
գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից,
հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան
առաջարկությունների հետ կապված հարցեր։ Սերժ
Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի
տեսակետներն ու նկատառումները: Համանախագահները Հանրապետության նախագահին
տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների
մասին։
|
|
|
Սուդանում ավիավթարի հետևանքով զոհվածների թվում մեկ հայ կա
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենաքիչը
յոթ մարդ է զոհվել Սուդանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով,
հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրեսին։ Դեպքը տեղի
է ունեցել ուրբաթ՝ մեկ ժամ և տաս րոպե անց այն բանից հետո, երբ ինքնաթիռը
օդ է բարձրացել Խարտումից։ «Ջուբա Այրկարգո» ընկերությանը պատկանող
ինքնաթիռում եղել են անձնակազմի ութ անդամներ, նրանցից հինգը Սուդանի
քաղաքացիներ չէին։ Յոթը զոհվել են։ «Անձնակազմի ութ անդամներից մեկը
ողջ է մնացել։ Զոհվածների թվում են Սուդանի երկու քաղաքացի, Ուկրաինայի
չորս քաղաքացի և Հայաստանի մեկ քաղաքացի», - հայտարարել է քաղաքացիական
ավիացիայի ներկայացուցիչ Ամդել Հաֆիզը (Abdel Hafiz)։
|
|
|
ՌԵ-ն հուսով է վերականգնել Վրաստանի միջով ՌԴ-ի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությանն առնչվող բանակցությունները
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական
երկաթուղիների (ՌԵ) նախագահ Վլադիմիր Յակունինը հուսով է վերադառնալ որոշ
ժամանակ առաջ քաղաքական պատճառներով ընդհատված բանակցային գործընթացին՝
Վրաստանի և Աբխազիայի միջով Ռուսաստանի հետ Հայաստանի ուղիղ երկաթուղային
հաղորդկացության վերականգնման մասին։
|
|
|
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացը. ՀՀ ԱԳ նախարար
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի
իշխանության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են
Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը
և բանակցությունների առաջընթացը, ասել է ՀՀ արտգործանախարար Էդվարդ
Նալբանդյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա),
Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող
նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ընթացքում։
|
|
|
Ջերմուկում մեկնարկել է շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը մեկնարկել է նախօրեին՝ Ջերմուկ քաղաքում։ Ինչպես
լրագրողներին հայտարարել է Chess շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր
Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ-2008» բաց մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ
և արդեն դարձել է ավանդական։ «Ջերմուկն իսկապես շախմատի քաղաք է դառնում»,
- ավելացրել է Լպուտյանը։
Սպորտ |
Просмотров: 1167 |
Добавил: admin |
Дата: 28.06.2008
|
|
|
|
Հայաստանը և Վրաստանը խորացնում են համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում
|
27/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և
Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Սպարտակ Սեյրանյանը և Գեորգի
Նոդիան ուրբաթ Երևանում ստորագրել են կրթության ոլորտում 2008-2011թթ.
համագործակցության ծրագիրը։ «Երկու երկրների կրթական համակարգերում
կան ընդհանուր խնդիրներ, մեր երկրներն անցել են բարեփոխումների նույն
ճանապարհով»,- ասաց Սեյրանյանը համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Համաձայնագրի շրջանակներում կողմերը պարտավորվում են ամեն տարի միմյանց հատկացնել 10 ուսանողական և 5 ասպիրանտական կրթաթոշակ։
|
|
 |
|
 |
|
 |
Статистика |
 |
|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
 |
|